Իրավաբան Վահե Գրիգորյանը, հիշեցնելով 2020թ պատերազմից առաջ բազմաթիվ իշխանական պատգամավորների այն պնդումները, թե պատերազմը բացառված է, Թուրքիայի ներգրավումը Հայաստանի (այդ թվում`Արցախի) դեմ պատերազմին՝ նույնպես, հիմա էլ նույն մարդկանց կողմից խաղաղության մասին քարոզներն է մատնանշում և հետևությունները թողնում իր ֆեյսբուքյան էջի ընթերցողներին․
«Հուսով եմ` հիշում եք, թե 2020թ պատերազմից առաջ, երբ ամեն օր հայտնում էինք, որ շատ շուտով կլինի պատերազմ, բազմաթիվ իշխանական պատգամավորներ ու տարատեսակ չինովնիկներ տարբեր ԶԼՄ-ներով հայտարարում էին, որ պատերազմը բացառված է և բացի դա էլ բացառված է թուրքիայի ներգրավումը Հայաստանի (այդ թվում`Արցախի) դեմ պատերազմին:
Հիշեք այն դահիճներին, ովքեր Ձեզ քնեցնելով տարան մատաղի, գոնե դա մի' մոռացեք. չէ որ մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ:
Հիմա էլ այդ դահիճները հայտարարում են, թե խաղաղություն է լինելու. հետևությունները թողնում եմ Ձեզ:
Ցտեսություն»,- գրել է Գրիգորյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը